Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր հայտարարել է, որ երեւանցին հաստատակամորեն մերժեց Նիկոլ Փաշինյանի թիմին՝ շառաչուն ապտակ հասցնելով նրանց:
«Իհարկե, ինձ համար նորություն չէր հասարակական տրամադրությոնների այս արձանագրումը: Երբ ես այս տարվա մայիսի 3-ից սկսեցի ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության Արցախի հարցով, ես շոշափեցի մարդկանց տրամադրությունները հենց փողոցում: Մարդիկ մերժում են Նիկոլ Փաշինյանի օրակարգը: Մոտ 540 հազար ստորագրություն հավաքեցի ես եւ ՀՀԿ երիտթեւը մոտ 2 ամսում»,- հայտարարել է Թագուհի Թովմասյանը:
Բայց առավել մտահոգիչն այն է, ըստ պատգամավորի, որ ՀՀ քաղաքացիներն անվստահություն ունեն ընտրական գործընթացնի նկատմամբ, քաղաքական գործընթացների նկատմամբ կա տոտալ անվստահություն: «Այստեղ ընդդիմությունն անելիք ունի: Պիտի այս պարտությունը վերածվի Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջի սկզբին: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ունի լեգիտիմության ճգնաժամ: Եւ սա ուրախալի է, քանի որ նա նաեւ իրավաբանորեն ապացուցված փաստարկներով այլեւս չի կարող Հայաստանին կամ Արցախին առնչվող որեւէ փաստաթուղթ ստորագրել»- ասել է Թովմասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: