Վախճանվել է կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մոսկվայում 67 տարեկան հասակում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Itar Tass–ը, ասել է Ռուսաստանի կոմպոզիտորների միության նախագահ Վլադիսլավ Կազանինը՝ միևնույն ժամանակ չնշելով նրա մահվան պատճառը։Գեորգի Մովսեսյանը ծնվել է 1945թ. օգոստոսի 2-ին Խարկովում։ Վաղ տարիքում սկսել է նվագել ակորդեոն։ Ավարտել է Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը։ Իր առաջին երգը գրել է 1965 թ.` Дорогиե։ Նրան ճանաչում են բերել “Мои года – мое богатство”, “Береза”, “Проводы любви”երգերը։ 2001 թվականին ստացել է ՌԴ ժողովրդական արտիստի կոչում։




Լրահոս