ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Աննա Բեգլարյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք. Երևան): Այս մասի հայտնում են ՍԱՏՄ-ից։
Մասնավորապես՝
– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքներն ու պարագաները կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվում նորոգ և բարվոք վիճակում,
– արտադրական շինությունը, որտեղ իրականացվում է սննդամթերքի արտադրությունը սարքավորված չէ մեխանիկական օդափոխության միջոցներով,
– սանհանգույցի հատակի մակերևույթը պատրաստված չէ անջրանցիկ, լվացվող նյութերից, չի կանխարգելվում առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
– սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի լվացման, մաքրման և ախտահանման աշխատանքներ կատարելու հնարավորություն չի եղել,
– աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չունեն սանիտարական գրքույկներ:
Հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: