
Երևանի ավագանու ընտրություններում գրանցած խայտառակ ցածր ցուցանիշից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն այսօր «անհետացել են»:
Armlur.am-ն այսօր եղավ Ազգային ժողովում, սակայն, այնտեղ քար լռություն էր տիրում: Բացի պատգամավորների օգնականներից և ԱԺ աշխատակիցներից, այնտեղ մարդ չկար: Պատգամավորները, ովքեր սովորաբար անգամ ոչ նիստերի օրերին գալիս են ԱԺ, այսօր այնտեղ չէին:
Միայն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էր խորհրդարանում, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց խոսել ընտրության արդյունքների մասին:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում։