
2022թ. Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) Հայաստանի առաջին մեդալն է նվաճել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։
Արման Անդրեասյանը մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ 4-1 հաշվով հաղթել էր չինացի Նա Չաոյին: 1/8 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 5-2 հաշվով պարտության էր մատնել Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ֆատի Վեյսելիին, իսկ քառորդ եզրափակչում ուժեղ էր ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիից՝ 5-3: Կիսաեզրափակչում արդեն նա 0-7 հաշվով պարտվել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Զայն Ալեն Ռեթերֆորդին: