
Սեպտեմբերի 18-ին, ժամը 13։24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 10-րդ փողոցում այրվում է հեղուկ գազի լիցքավորման կայան։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարարկան ուժերի վարչությունների հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է բենզալցակայանում և հեղուկ գազի լիցքավորման կայանում․ կա տուժած։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։30-ին։