Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Արեշ 15-րդ փողոցի տներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին հարակից ավտոտնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։21-ին, մարվել՝ 14։43-ին։ Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 40 քմ, 3 և 20 կգ-անոց գազի բալոններից արտահոսած գազը։