Գրոշներով պայքար ` նախարարության դիմաց.«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է `

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիաները նոր թափ են ստանում: Երեկ «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչները երթով գնացել են ՀՀ ֆինանսների նախարարություն ` պահանջելով, որպեսզի անձամբ նախարար Դավիթ Սարգսյանը հանդիպի իրենց հետ ու պարզաբանումներ տա, թե ինչու է ՀՀ ՍԴ որոշումից հետո, երբ ժամանակավորապես կասեցվել է օրենքի կիրառումը, նախարարությունը սպառնում պատասխանատվության ենթարկել կուտակային համակարգի վճարումներ չկատարողներին: Դ.Սարգսյանի փոխարեն ցուցարարների մոտ իջել էր նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը, ով առաջարկել է պատվիրակություն կազմել ու բարձրանալ նախարարի մոտ: Սակայն ցուցարարները մերժել են այդ առաջարկը և մեջքով շրջվել դեպի նախարարությունը: Նրանք ի նշան բողոքի, մանրադրամներ են նետել նախարարության շենքի վրա: Բացի այդ, կարճ ժամանակով փակել են փողոցը, որից հետո ոստիկանները սկսել են բերման ենթարկել ակտիվիստներին: Ավելի ուշ բոլորն ազատ են արձակվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ակտիվիստներից Դավիթ Մանուկյանը նշեց, որ իրենք չեն ընդունել նախարարի մոտ բարձրանալու առաջարկը, քանի որ գնացել էին ոչ թե «կուլիսների հետևում բանակցելու», այլ ՝ նախարարից պարզաբանումներ պահանջելու համար: «Մենք «Քոմեդի քլաբի» չենք ուզում մասնակցել»,- նշեց նա:

Շարունակությունը ` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում




Լրահոս