
Աղդամի երթուղով բեռնափոխադրումը Լեռնային Ղարաբաղ չի կարող դիտարկվել որպես Լաչինի միջանցքի բացում, այսինքն` շրջափակման վերացման անհրաժեշտության մասին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման կատարում։ Այս մասին X-ի իր էջում գրել է Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։
«Սա չի դիտվում որպես Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից Արցախի ապօրինի շրջափակման վերացում։ Ընդհակառակը, այսօրվա մատակարարումը սադիստական շրջափակման ուժեղացում է, որը շարունակվում է 9 ամիս»,– գրել է նա։