«Ժողովուրդ» օրաթերթը գրում է `
Դեռ 2011թ. հուլիսին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի զարգացմանն աջակցելու մասին, նույնիսկ ստեղծել համապատասխան խորհուրդ: Բայց արի ու տես, որ դրանից հետո, այս տարիների ընթացքում, ՀՀ-ում ՓՄՁ-ն գնալով ավելի վատ վիճակում է հայտնվել: Այդ մասին վկայում են անգամ պաշտոնական տվյալները: 2011թ. ՀՀ-ում գործել է մանրածախ առևտրի 19 հազար 862 օբյեկտ: Այդ ժամանակ մինչև 5 աշխատող ունեցող գերփոքր խանութների քանակը կազմել է 12 հազար 520, իսկ փոքրերինը` 752 հատ: Իսկ ահա 2013թ. մանրածախ առևտրի օբյեկտների քանակը նվազել է` կազմելով 17 հազար 91 հատ, իսկ գերփոքր խանութների թիվը դարձել է 11 հազար 597, փոքրերինը` 744 հատ: Փաստորեն, ճիշտ էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, երբ ժամանակին առաջարկում էր. «Եթե վարչապետը մի 8 ամսով արձակուրդ վերցնի, եթե նախարարները մի տարի նախարարություններում չերևան, այո, կհաջողվի 10-12 տոկոս աճ ապահովել»:
Շարունակությունը ` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում