«Ժողովուրդ» օրաթերթը գրում է `
Գերագույն խորհրդի և ԱԺ նախկին պատգամավոր, «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ չնայած հավաստիացումներին «Նաիրիտ»-ը չի կարող բնականոն կերպով գործարկվել: ««Նաիրիտ»-ն արդեն 4 տարի գոյություն չունի: Խաբում են ժողովրդին, փող չեն ուզում տալ, կերակրում են ստերով: 400 միլիոն պարտք ունեն, հիմա ասում են ՝ ռուսները գալու են 500 միլիոն փող ներդնեն, որ ի՞նչ անեն: Պարտքը տան 400 միլիոնի, էն 100 միլիոնը ի՞նչ անեն, իրար մեջ կիսեն, թողնեն գնա՞ն,- տարակուսանքով հայտարարեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով ՝ Աժ իշխող խմբակցությունները մերժել են «Նաիրիտ»-ի գործով հանձնաժողով ստեղծելու գաղափարը, քանի որ չեն ուզում, որպեսզի այդ գումարների փոշիացման հեղինակներն ի հայտ գան: «Քննարկելու բան էլ չկա, պարզապես չեն ուզում, որ այդ լափած փողերի տեղերն իմացվի և կոնկրետ անձինք բացահայտվեն, այդքան բան»:
Շարունակությունը ` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում