
«Հրապարակ» օրաթերթը գրում է.ՔՊ-ում շատ ծանր են տարել ընտրությունների արդյունքները` համարժեք են համարել պարտության: Ընտրությունների արդյունքներն իմանալուց հետո Փաշինյանն ու կինը կեսգիշերին գնացել են ՔՊ-ի շտաբ եւ աշխատողներին մեղադրել վատ արդյունքների համար:
Բայց ամենածանր մեղադրանքները ՔՊ-ում այս օրերին ուղղվում են Տիգրան Ավինյանին, կարծում են, որ նրա պատճառով են թվերն այդքան ցածր, իսկ «ինչ էլ որ ստացել են` ՔՊ-ի ու Նիկոլի շնորհիվ է»:
Քննարկվել է նաեւ Հայկ Մարությանի հարցը, որոշել են, որ նրանից վտանգ չկա` նրա ավագանիներից մի քանիսին կհավաքագրեն, եւ Ավինյանը կընտրվի, բայց օրվա վերջում հայտնի դարձավ, որ դրա կարիքն էլ չկա` հակաիշխանական կոալիցիա չի ձեւավորվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում