
Ադրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի֊Ֆիզուլի֊Շուշի ավտոճանապարհի 58֊րդ կմ հատվածում իբրև թե տեղադրել հակատանկսյին ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18֊ին` ժամը 03:45-ի սահմաններում մահացել է երկու քաղաքացիական անձ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ-ն: