Սեպտեմբերի 18-ին, ժամը 21։16-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լճափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ․ ՈՒ․ ծնված 1959 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ս․ Մ․-ն (ծնված 1966 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։