
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը: Այն իրականացվում է “Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին” ՀՀ օրենքով, համաձայն որի` յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնավազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Այս տարի կատեստավորվեն 105 հարկադիր կատարողներ:Նշենք, որ Ատեստավորման հանձնաժողովի նախագահը ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանն է: