
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից պլանային հոսանքազրկումներով պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 11:00- 20:00 կդադարեցվի Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի ջրամատակարարումը:
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 09:00-15:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի՝ Պ.Սևակի և Սարալանջի փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: