ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փոխանակման կետերում անօրինական գումար են գանձում․ քաղաքացիները բողոքում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը պարբերաբար ահազանգներ է ստացել, որ դրամի փոխանակաման կետերում հին ԱՄՆ դոլարներ չեն ընդունում։

Փորձեցինք հենց դրամական փոխարժեքի կետերից ճշտել` ինչու է այդպես։ Մեզ պարզապես լուռ ցույց տվեցին վահանակը, որի վրա գրված էր․ «Տեղեկացնում ենք, որ փոխանակաման կետում մինրև 2004 թ․ թողարկված 5, 10, 20, 50 ԱՄՆ դոլար թղթադրամների և մինչև 2009թ․ թողարկված 100 ԱՄՆ դոլար թղթադրամների ընդունման համար սահմանվել է 3 դրամ պակաս սակագին»։

ArmLur.am-ը փորձեց նաև Կենտրոնական բանկից ճշտել, թե խնդիրն ինչումն է և մեզ պատասխանեցին։ «Հայաստանի Հանրապետությունում արտարժույթի փոխանակման շուկան մրցակցային է, ինչի մասին է վկայում արտարժույթի փոխարկում իրականացնող բազմաթիվ ֆինանսական կազմակերպությունների առկայությունը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքում գործող մի շարք արտարժույթի առքուվաճառքի գործառնություններ իրականացնող ֆինանսական կազմակերպություններ` անկախ դրամանիշի թողարկման տարեթվից, արտարժույթի փոխանակման համար միջնորդավճարներ չեն գանձում»:

Հիշենք Փաշինյանի հայտնի արտահայտությունը, որ կոռուպցիան պոզով պոչով չի լինում։ Եթե այդպես է, ապա ուր է գնում այդ գանձված 3 դրամը, եթե ըստ Կենտրոնական բանկի` փոխանակման կետերում միջնորդավճար չեն գանձում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս