«Ժողովուրդ» օրաթերթը գրում է `
Երեկ ԱԺ-ում տեղի է ունեցել ոչ իշխանական չորս ուժերի ` ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների հերթական հանդիպումը: Նրանք քննարկել են կառավարությանն անվստահություն հայտնելու համատեղ քայլերի հաջորդականությունը: Ինչպես «Ժողովուրդ»-ին տեղեկացրին լավատեղյակ աղբյուրները, բացի կառավարությանն անվստահություն հայտնելու հիմքերը քննարկելուց, խմբակցությունները խոսել են այդ քայլին զուգահեռ այլընտրանքային ծրագիր առաջարկելու մասին: Սակայն այս հանդիպման ժամանակ ևս կողմերը կոնկրետ որոշում չեն ընդունել:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները, սակայն, չեն բացառում, որ մինչև ապրիլ, այնուամենայնիվ, խմբակցություններն ավարտեն իրենց բանակցություններն ու դիմեն կոնկրետ քայլերի: Ի դեպ, երեկ ԱԺ-ում տեղի է ունեցել նաև գազամատակարարման ոլորտի ուսումնասիրության նպատակով ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի սակագների ուսումնասիրման նպատակով խմբի նիստ: Այս խմբում պատգամավորները հստակեցրել ու ձևակերպել են հուզող հարցերը, նաև` պատկան մարմիններից պահանջվելիք փաստաթղթերի ցանկը:
Շարունակությունը ` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում