«Ժողովուրդ» օրաթերթը գրում է `
Անցել է 8 ամիս, սակայն «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Հովիկ Մուրադյանի սպանության գործով դեռևս ձերբակալվածներ չկան:«Ժողովուրդ»-ի տեղեկություններով նույնիսկ Ռուսաստանի իրավապահ համակարգը մինչ օրս չի կարողանում հասկանալ, թե ինչ թշնամիներ կարող էր ունենալ գործարարը, որպեսզի այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնեն: Հիշեցնենք, որ գործարարին սպանել էին 2013 թ. հունիսի 11-ին, Մոսկվայի «Lotte Plaza Hotel» հյուրանոցի մոտակայքում:
Սպանվածի եղբայրը ` Իրաքի Հանրապետությունում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, որ իրական մեղավորները կպատժվեն, քանի որ սպանության կծիկը գնալով բացվում է:«Սակայն ես իրավունք չունեմ անուն տալ: Երբ ամեն ինչ պարզ լինի, հասարակությունն այդ մասին կիմանա»,- ասել էր դեսպանը: Ինչպես երևում է, Ռուսաստանի իրավապահ համակարգը այդքան էլ շահագրգռված չէ գործարարի սպանությունը բացահայտելու հարցում:
Շարունակությունը ` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում