Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախանշել է Արցախում հակաահաբեկչական միջոցառումների նպատակները.
▪️ Եռակողմ հայտարարության դրույթների ապահովում,
▪️ Արցախում լայնածավալ սադրանքների ճնշում,
▪️ Հայկական զինված ուժերի զինաթափում և դուրս բերում Ադրբեջանի տարածքներից,
▪️ Հայկական ռազմական ենթակառուցվածքների վնասազերծում,
▪️Աազատագրված տարածքներ վերադարձող բնակչության անվտանգության ապահովում,
▪️ Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական համակարգի վերականգնում։
Նշենք, որ այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ, Ադրբեջանն էլ հայտնում է, թե հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում։