
Բաքուն մարդասիրական միջանցք է առաջարկում Արցախի բնակիչներին։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Բնակչության տարհանումն ապահովելու նպատակով Լաչինի ճանապարհին և այլ ուղղություններով ստեղծվել են մարդասիրական միջանցքներ և ընդունման կետեր»,- հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն:
Հաղորդագրությունում նաև նշվում է, թե համապատասխան տեղեկատվություն է ուղարկվել Արցախի բնակիչներին բջջային SMS ծառայության միջոցով։