![](https://armlur.am/wp-content/uploads/2023/09/soldier-1.jpg)
Արցախի սահմանների ողջ երկայնքով պատերազմ է, կրակոցները չեն դադարում: ArmLur.am-ին այս մասին հայտնեց արցախցի լրագրող Արթուր Բալասանյանը:
«Թշնամու հրետանին աշխատում է, բնակիչների շրջանում վիրավորների մասին հստակ տեղեկություններ չկան, բայց չի բացառվում, որ լինեն: Բնակիչները նկուղներում են»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։00֊ի սահմաններում, ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Քրիստինա Մուշեղյան