ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրմամբ:
«Հաղորդագրություններ ենք ստանում Ադրբեջանի ԶՈՒ կողմից, ինչպես նշում են Բաքվում՝ հակաահաբեկչական գործողությունների մասին և տեղի հայկական զինված խմբերի պատասխանի մասին։
Ռուսական կողմը հակամարտող կողմերին խստորեն կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ քաղաքական-դիվանագիտական կարգավորման ուղի»,- ասել է Զախարովան, հավելելով, որ ստեղծված իրավիճակում ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել իր առջև դրված խնդիրները։
«Մենք ելնում ենք նրանից, որ մեր խաղաղապահների անվտանգությունն անվերապահորեն կապահովեն բոլոր կողմերը: Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը մշտական կապի մեջ է Ղարաբաղի հայության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների հետ՝ հրադադարի և բարձր մակարդակով նշված եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերադառնալու նպատակով»,- նշել է նա: