Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Զրույցի ընթացքում Հասանովը Գյուլերին տեղեկացրել է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում տեղական հակաահաբեկչական միջոցառումների մասին։

«Պարոն Գյուլերը հայտարարեց, որ Թուրքիան այսօր, ինչպես միշտ, աջակցում է Ադրբեջանին»,- հայտարարության մեջ նշում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:




Լրահոս