Ներքին իրադրության կարգավորումը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է `

Գոհունակությամբ, ինչ-որ տեղ նույնիսկ հպարտությամբ կարելի է արձանագրել, որ մեր հայրենակից Արսեն Ավակովի ղեկավարության ներքո Ուկրաինայի ոստիկանությունն արդեն ձեռքբերումներ ունի: Ավակովի նշանակումից երկու շաբաթ էլ չի անցել, բայց արդեն բացահայտվել են մի քանի «տիտուշկաների» հավաքագրման ցանցեր և պարագլուխներ, ձերբակալված են Սերգեյ Նիգոյանի հետ նույն օրը զոհված Յուրի Վերբիցկու սպանության իրագործողներն ու կազմակերպիչները: Ավակովը խստացրեց հսկողությունը ՌԴ-ի հետ սահմանային  անցակետերում, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել կանխել օրական հարյուրավոր «պուտինի տուրիստների» ներթափանցումն Ուկրաինա: Սրանք այն սադրիչներն են, որ քաղաքից քաղաք անցնելով ՝ կազմակերպում են պրոռուսական խժդժություններ` ամեն քաղաքում ներկայանալով իբրև տեղի բնակիչ, երբ նույնիսկ Ուկրաինայի բնակիչ չեն:

Վերջապես, Ավակովն այս շաբաթ հայտարարեց, որ դիպուկահարների գործողությունների վերաբերյալ հետաքննությունը բավականին առաջացել է, և կարող է ասել, որ դիպուկահարները չեն եղել ուկրաինացիներ, չեն ներկայացրել ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, այդտեղ երրորդ երկիր է ներգրավված: Երևի Ավակովի հայտարարությունից խելագարված ռուսները համացանց նետեցին լեդի Էշթոնի և Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետի հեռախոսազրույցի ինչ-որ հատված ` դա այնպես կտրելով ամբողջական խոսքից, որ Պաետը ստիպված է եղել պարզաբանումով հանդես գալ: Պաետը հայտարարել է, որ համացանցում հայտնվածը մի հատվածն է խոսակցության, որտեղ ինքը  լեդի Էշթոնին ասում էր, թե այսպիսի և այսպիսի ասեկոսեներ են շրջում Կիևում, որոնք թերևս միտումնավոր են տարածվում, և դրանք հերքելու համար հարկավոր է հետաքննություն: Ռուսները ձայնագրությունից կտրել են հատվածը, որից հասկացվում է, որ Պաետն ասեկոսե է մեջբերում, որպեսզի ունկնդրին թվա, թե Պաետն իրողության մասին է խոսում:

Վերջապես, Ուկրաինայի զինված ուժերը բերվել են կատարյալ պատրաստության, և ամեն օր յուրաքանչյուր զինկոմիսարիատում հարյուրավոր մարդիկ են ներկայանում ՝ կամավոր զինակոչվելու և Ուկրաինան ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար: Երևի հասկանալով, թե այդ մարդիկ ինչ անձնուրացությամբ կկռվեն ընդդեմ Մոսկվայի, ՌԴ խորհրդարանից ինչ-որ մեկը երեկ հայտարարել էր, թե Ռուսաստանը չի պատրաստվում Ուկրաինայի դեմ պատերազմել: Փառք աստծո:

Շարունակությունը ` «Հրապարակ»-ի այսօրվա համարում




Լրահոս