Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. Շառլ Միշել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ Այս մասին սոցցանցում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«Այսօր սարսափելի լուրեր են գալիս նախկին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից։ Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրական երկխոսության հնարավորությունն ապահովելու համար»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Զինված ուժերը հրետանու և անօդաչու թռչող սարքերի միջոցով սկսել են գնդակոծել Ստեփանակերտի արվարձանները և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքները։

Պաշտոնական Բաքուն հայտարարեց «տեղական հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկի մասին՝ պնդելով, որ հարվածներ է հասցնում գերճշգրիտ զենքի կիրառմամբ միայն ռազմական թիրախներին։




Լրահոս