
Երևանի ավագանու ընտրություններում խայտառակ տապալումից հետո ՔՊ-ականների մոտ թիմը լքելու գայթակղությունը մեծացել է, նրանց մեծ մասն այս ձախողումից հետո ցանկանում են լքել թիմը:
ՔՊ-ականների մոտ արդեն անթաքույց անհանգստություններ կան այս մասով և անգամ սոցցանցերում են քննարկումներ սկսել:
Այսպիսով՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վազգեն Մանուկյանի կինը՝ Նաիրա Չոբանյանը երեկ ֆեյսբուքի իր էջում գրել է՝ «Հլը ՔՊ-ից թռնողներ չկան ՞՞».
Քաղաքապետարանի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչություն պետ Խորեն Գրիգորյանը, որը հայտնի ՔՊ-ական է, արձագանքել է այս գրառմանը. «Մարդկանց մի գայթակղեք»:
Հիշեցնենք, որ Խորեն Գրիգորյանի կինը՝ Արմենուհի Ավետիսյանը, ընդամենը օրեր առաջ նշանակվել էր Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն՝ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո:
Ստացվում է, որ ավագանու ընտրություններից հետո այնպիսի մի անհույս վիճակ է տիրում ՔՊ ներսում, որ կուսակցությունից դուրս գալն իսկական գայթակղություն է դարձել: