Միջազգային սերվերը կախել է.«Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է `

ՎՏԲ-ի բանկոմատներից սպասարկվող ուսուցիչներն արդեն քանի օր է ՝ չեն կարողանում իրենց աշխատավարձերն ստանալ: Չնայած աշխատավարձի գումարը փոխանցված է ամսի 2-ից, բայց 5-րդ օրն է ՝ ՎՏԲ-ի հաճախորդները ձեռնունայն են: Նրանց մտահոգությունը ոչ այնքան ուշացող աշխատավարձն է, որքան «Օվերդրաֆտ» քարտային հաշվին տրամադրվող վարկերը, որոնցից շատերն են օգտվում: Սա վարկատեսակ է, որը հնարավորություն է տալիս պայմանագրային հիմունքներով վարկ վերցնել աշխատավարձի եռակի, քառակի կամ վեցապատիկի սահմանաչափով: Հիմա վարկառու ուսուցիչներին մտահոգողը վարկի մարման ժամկետն է, որն արդեն խախտել են ոչ իրենց մեղքով: Վարկային պայմանագիրն ակամա խախտած ուսուցիչները չգիտեն, թե աշխատավարձերն ստանալիս բանկոմատն ավել օրերի դիմաց իրենցից ինչքան գումար կպահի: ՎՏԲ-ի մեր աղբյուրի փոխանցմամբ, բանկոմատների «սաբոտաժը» միջազգային սերվերի հետ է կապված: Ըստ նրա՝ սերվերը «կախել» է և որևէ գործարք չի կատարում: Թե որքան կձգվի այս վիճակը, երեկ բանկում միայն ենթադրություններ էին անում, բայցև հույս տալիս, որ խնդիրը թերևս լուծվի օրվա վերջում:

Շարունակությունը ` «Հրապարակ»-ի այսօրվա համարում




Լրահոս