ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես է եկել հայտարարությամբ։
«Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով և Ղարաբաղի այլ վայրերում։
ԵՄ-ն ցավում է էսկալացիայի հետևանքով մարդկային կորուստների համար։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությանը վերադառնալու հրատապ անհրաժեշտություն կա։ Այս ռազմական էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ՝ հարկադրելով տեղի բնակչությանը՝ դուրս գալ։
Բռնությունը պետք է դադարեցվի՝ խաղաղության և կարգավորման բանակցությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար։ Բոլոր կողմերի իրական հանձնառությունն է պահանջվում բանակցությունների արդյունքների ուղղությամբ աշխատելու համար:
ԵՄ-ն լիովին ներգրավված է երկխոսությունը դյուրացնելու հարցում»,-ասել է պաշտոնյան: