
Ես այսօր մեկ ժամ առաջ հանդիպել եմ Ռուսաստանի դեսպանին, նա ինձ տեղեկացրել է, որ նախապես տեղյակ չեն եղել, մի քանի րոպե առաջ են տեղեկացել: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակմանը Արցախի ուղղությամբ:
Նա նշեց, որ քննարկվում են հնարավոր միջոցները այդ ագրեսիան կանգնեցնելու ուղղությամբ: «ԼՂ բնակչությունը, մեր դիրքորոշմամբ, իրավունք ունի ունենալ ներկայացուցիչներ, ինչպես նաև պաշտպանվել էթնիկ զտումներից և ցեղասպանությունից, որը ներկայումս Ադրբեջանը փորձում է իրականացնել կամ արդեն իրականացնում է»,- ասաց նա: