«Հրապարակ» օրաթերթը գրում է `
ԱԺ ԱԱ, ՆԳ, պաշտպանության մշտական հանձնաժողովի նախկին փոխնախագահ Գրիգոր Գրիգորյանին հարցրինք. ճի՞շտ է, որ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու իր դիմումն անձամբ չի գրել. «Եթե անկեղծ, ապա ողջ անցնող տարվա ընթացքում ես լուրջ առողջական խնդիրներ եմ ունեցել ` թոքերի հետ կպված»: Դիմումը գրել է «անձամբ», նախորդ քառօրյային: Բայց մի նեղ շրջանակում ասել եք, որ կապ չեք ունեցել այդ դիմումի հետ, իրենք են գրել: «Դիմումն ինչ-որ մեկը պիտի գրե՞ր-տպեր, որպեսզի ես ստորագրեի, չէ՞»: Չէ, ասում են, նեղվել եք դրանից: «Նեղվելը՝ գիտե՞ք ոնց. ես միշտ տարբեր պահվածքով ` իմ շրջապատում, մարդկանց հետ, որոնց հետ առնչվել եմ, թիմը, որի մեջ եղել եմ, համարել եմ, որ եթե թիմ է, մեկը մյուսին միշտ պետք է թիկունք լինեն, աջակցեն իրար»: Ձեր իրավահաջորդին ՝ Աբրահամ Մանուկյանի՞ն էր աջակցում, թիկունք լինում թիմը, ասում են, որպես «ուժային», եղել է Հայկոոպի պահեստապետ: «Իմ իրավահաջորդին ես, ազնվությամբ եմ ասում, ճանաչում եմ Ազգային ժողովի աշխատանքի ընթացքում, ու որ անկեղծ ասեմ` իրար հետ համարյա չենք շփվել. իր գնահատականը, որպես մարդ, կարող եմ ասել, որ իրեն շատ եմ հարգում, իսկ որպես մասնագետ ` չեմ ճանաչում, չեմ կարող բնութագրել»:
Շարունակությունը ` «Հրապարակ»-ի այսօրվա համարում