Բ. Սահակյանը այցելել է ԳԴՀ -ի խորհրդարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
armlur.am ին Արցախի Հանրապետության նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ  Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարան (Բունդեսթագ), որտեղ հանդիպել է մի խումբ պատգամավորների եւ փորձագետների հետ: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Երկուստեք նշվել է փոխգործակցության խորացման շահագրգռվածության առկայությունը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Հանդիպմանը ներկա էին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:




Լրահոս