
Արցախի 6 համայնքների (Խրամորթ, Խնաբադ, Սառնաղբյուր, Նախիջևանիկ, Մաճկալաշեն, Ճանկաթաղ) քաղաքացիական բնակչությունը տարհանվել է, հայտնում է Արցախի ՄԻՊ-ը:
Իսկ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել: Թվում է, թե դրանք բռնապետ Ալիևի ցեղասպանության ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի կրակոցներն ու հարվածներն էին: Ռազմական գործողությունները շարունակվում են, և Արցախի պաշտպաններն ամեն ինչ անում են արյունալի ցեղասպանությունը կանխելու համար։ Ալիևի ցեղասպան ուժերը ավելի քան 20 րոպե առաջ ավիահարվածներ են հասցրել Մարտակերտ քաղաքի և Ասկերանի շրջանի գյուղերի ուղղությամբ:
Հետևանքների մասին դեռ տեղեկություն չունեմ։ Կրակոցներն ու մարտերը շարունակվում են, քաղաքացիական բնակչության և զինվորականների շրջանում մահերի/վիրավորումների թիվն աճում է»,- գրել է Բեգլարյանը։