ԲՈՀ-ի կոլեգիան չի հաստատել.«Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է `

Օրերս Բարձրագույն որակավորման հանձնաժողովը հրապարակեց պարբերական գիտական հրատարակությունների ցուցակը, որն ընդունելի է ատենախոսությունների և դրանցից հատվածներ տպագրելու համար: Առաջին հայացքից կարելի է նկատել, որ ցուցակում այս անգամ բացակայում են գիտության հետ կապ չունեցող այնպիսի հրատարակություններ, ինչպիսին են, օրինակ, lragir.am «ԹպրՑվՌՍ ԾԸծժը»-ը, որոնք գիտական հրատարակությունների աղյուսակում հայտնվել էին բացահայտ հովանավորչության հետևանքով: Ավանդական ակադեմիական հրատարակությունների կողքին՝ ՀՀ ԳԱԱ զեկույցներ, Կիբեռնետիկայի և հաշվողական տեխնիկայի մաթեմատիկական հարցեր (Ինֆորմատիկայի ինստիտուտ), Հայաստանի քիմիական հանդես, չեն երևում ռուսալեզու պարբերականներ, ռուսական գավառներում տպագրվող, բայց հնարավորություն էին տալիս «գալոչկա» դնել պաշտպանության համար պարտադիր կետի առաջ: Ցանկը վերջնական չէ, և երեկ ԲՈՀ-ը կոլեգիայի նիստի էր հավաքվել այն հաստատելու համար: Մեր տեղեկություններով, հանձնաժողովի նիստում թեժ քննարկում է եղել, սակայն գիտական հրատարակությունների ներկայացված ցուցակի շուրջ համաձայնության գալ չի հաջողվել: Թե որն է եղել պատճառը, և ինչ խնդրահարույց հարցեր են եղել, ԲՈՀ-ից հրաժարվեցին պարզաբանել, ընդամենը հայտնելով, որ ցուցակը ենթակա է համալրման, պարզ է, սակայն, որ չի կարող համաձայնություն լինել մի կոլեգիայում, որի ղեկավարն իշխանական ատյաններում մեջք չունեցող Լիլիթ Արզումանյանն է, իսկ անդամներից մեկը, ասենք ՝ ԵՊՀ ռեկտորը: Մեր տեղեկություններով, եղել է նաև առաջարկ՝ առանձնացնել դոկտորական և թեկնածուական թեզերի համար սահմանված գիտական պարբերականների ցանկերը, ինչպես նաև հայցորդների առաջ դրվող պահանջներին ավելացնել ևս մեկը, որպեսզի ներկայացվող հոդվածներից մեկը հրապարակված լինի արտասահմանյան պարբերականում:

Մեր աղբյուրը հայտնում է, որ հենց այս կետն է անհամաձայնություն առաջացրել կոլեգիայի անդամների մոտ: Քննարկվել է նաև տպագրվող հոդվածների պարտադիր քանակը 3-ից 4-ի հասցնելու հարցը

Շարունակությունը ` «Հրապարակ»-ի այսօրվա համարում




Լրահոս