
Կառավարության շենքի դիմաց իրավիճակն այս պահին թեժ է: Քաղաքացիների և ոստիկանների միջև հրմշտոց է սկսվել: Քաղաքացիներն սկսեցին շշեր նետել ոստիկաններում ուղղությամբ:
Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց, հրապարակը պատվեց ծխով:Քաղաքացիներից ոմանք սկսեցին շշեր եւ այլ իրեր նետել կառավարության շենքի ուղղությամբ, ինչ-որ պահի կոտրվող ապակու ձայն լսվեց: Սակայն քաղաքացիները շարունակում են գտնվել կառավարության շենքի առջև: