
Լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Ստեփանակերտ քաղաքի Վ. Մամիկոնյան և Մ.Սպարապետ փողոցներում՝ բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր:
Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է՝ անծանոթ իրերի հանդիպելիս ձեռք չտալ, առավել ևս չփորձել այն տեղափոխել այլ վայր:
«Հորդորում ենք անմիջապես զանգահարել ծառայության թեժ գծի հեռախոսահամարներին. 911,101,112»,-նշված է հաղորդագրության մեջ: