ՄԻՊ-ը պետական մարմիններին կոչ է անում չկիրառել անհամաչափ ուժ, հավաքի մասնակիցներին հորդորում ցուցաբերել զսպվածություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում պետական իրավասու մարմիններին ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը և չկիրառել անհամաչափ ուժ: Պաշտպանն ընդգծում է, որ ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցների գործադրումը կարող է տեղի ունենալ բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան:

Պաշտպանը հորդորում է հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն, ապահովել հավաքի խաղաղ ընթացքն ու օրենսդրությամբ սահմանված պահանջները։

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով, աշխատակազմում իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ:

ՄԻՊ ներկայացուցիչներն այժմ գտնվում են հավաքի անցկացման վայրում, Պաշտպանի հանձարարությամբ արագ արձագանքման խումբն այց է իրականացրել բուժհաստատություն:

Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100։




Լրահոս