
ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում հակակառավարական ցույցերի զոհերի թիվը հասել է 3500-ի,- հաղորդում է BBC-ն: Մասնավորապես, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ զոհերի այդքան մեծ թվի պատճառը երկրում “այլախոհության դաժան ճնշումներն են”: ՄԱԿ-ի վերջին զեկույցը Սիրիայի հարցով հրապարակվել էր հոկտեմբերի 14-ին: Այդ ժամանակ հաղորդվում էր շուրջ 3000 զոհի մասին: