
Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ Ադրբեջանի զինուժի ուղիղ թիրախում։
Շուրջ մեկ ժամ է, ինչ ադրբեջանական օդուժի և հրթիռահրետանային հարվածները Ստեփանակերտի և Լեռնային Ղարաբաղի շրջանների ուղղությամբ չեն դադարում։
Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ տուժածների մասին տվյալներն ավելի ուշ կհաղորդվեն։