ՔՊ-ում Փաշինյանի հետ հանդիպումներ են փնտրում՝ իրենց փրկելու համար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի ավագանու ընտրություններում ձախողելուց հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում իսկական «ցեխշպրտոցի» է սկսվել: Իշխանականներն այս օրերին մեղավորներ ու արդարացումներ են փնտրում իրենց ֆիասկոն արդարացնելու համար:

Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են փոխանցում, ՔՊ-ում այլեւս հաշտ ու հանգիստ մթնոլորտը երազանք է դարձել. հիմա թիմում շատ լարված ու անհաշտ մթնոլորտ է տիրում, իշխանականներն ամեն պատեհ-անպատեհ առիթի «խայթում են» միմյանց, փորձում են նոր մեղավորներ կարգել: Գրել էինք, որ ՔՊ վարչության նիստին Նիկոլ Փաշինյանը խոստացել է «պատժել մեղավորներին» ու մաքրել թիմը «անգործունյաներից». հիմա իշխանականները փորձում են առիթ փնտրել Փաշինյանի հետ առանձին հանդիպումների համար, որպեսզի արդարանան ու ցույց տան, որ իրենց ձեռքից եկած ամեն բան արել են, որ այս իրավիճակը չունենան:

Այսպիսով, ՔՊ-ականները փորձում են իրենց ապահովագրել, որպեսզի Փաշինյանի «ձեռքն» իրենց չհասնի, ու թիմում մոլեգնող պաշտոնանկությունն իրենց դուռն էլ չթակի:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս