
Ադրբեջանի կողմից Մարտակերտի շրջանում բարձրավոլտ էլեկտրացանցերի թիրախավորման արդյունքում սեպտեմբերի 19-ից՝ ժամը 14:30-ի սահմաններում, Արցախի ողջ բնակչությունն արդեն 12 ժամից ավելի զրկված է էլեկտրաէներգիայից, հայտնում են ԱՀ ՄԻՊ-ից։
Կենսական ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորումը, որն ավելի շատ տառապանքներ ու զրկանքներ է պատճառում խաղաղ բնակչությանը, Ադրբեջանի հերթական ահաբեկչությունն է։