Արցախում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Վիրավորում ստացածների մեծ մասը երեխաներ են: Այս ամենի ֆոնին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից Հռիփսիմե Հունանյանը հուզիչ գրառում է արել՝ խոսելով խաղաղության դարաշրջանի և օրակարգի մասին:
«Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը կարմիր գիծ է բոլոր արտաքին ուժերի համար»:
Հետաքրքիր է՝ ինչ խաղաղության դարաշրջանի մասին է խոսում ՔՊ պատգամավորը, երբ փաստացի Ադրբեջանը բնաջնջում է արցախահայությանը կամ գուցե հրահանգ է ստացել նման գրառում կատարելու և «խաղաղության» քարոզչություն անելու:
Օֆելյա Հովհաննիսյան