Ադրբեջանի խեղաթյուրված պատասխանը՝ Եվրամիությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես դատապարտել է ռազմական էսկալացիան Ղարաբաղում և կոչ է արել Ադրբեջանին  դադարեցնել իր ներկայիս ռազմական գործողությունը:Ի պատասխան  այդ հայտարարության՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը  հետևյալ գրառում է արել.

«Մենք ցավում ենք Եվրամիության հայտարարության համար, որը միտումնավոր խեղաթյուրում է ռազմական վերջին էսկալացիայի պատճառները, ինչպես նաև Ադրբեջանի գործողությունները՝ դադարեցնելու հայկական զինված ուժերի անօրինական ռազմական գործողությունները Ադրբեջանի քաղաքացիական բնակչության և զինվորականների դեմ իր ինքնիշխան տարածքներում»։

Մասնավորոպես  Ադրբեջանի Հանրապետությունը նշում է,որ հակաահաբեկչական միջոցառումները սկսվել են ՝ կանխելու հայկական զինված ուժերի կողմից հնարավոր լայնածավալ սադրանքները, որոնք, ի տարբերություն Եռակողմ հայտարարության, դեռ չեն վերացվել։

«Ադրբեջանը չի թիրախավորում հայ խաղաղ բնակիչներին, և այս առնչությամբ ցանկացած պնդում անհիմն է և անընդունելի»։

Ըստ հայտարարության՝ Ադրբեջանը չի թիրախավորում խաղաղ բնակչությանը, սակայն պատկերը ամբողջովին այլ է, վիրավորում ստացածների թվում հիմնականում երեխաներ են, կան նաև զոհեր, որոնք խաղաղ բնակիչներ են:

Կադրերում ակնհայտ երևում է հակառակորդի կողմից թիրախավորված խաղաղ բնակիչների տներն ու մեքենաները: Բնակիչներն անգամ ապաստարաններում ապահով չեն, քանի որ  մենք գործ ունենք Ադրբեջանի նման պետության հետ:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս