
Ադրբեջանը երեկվանից լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Թշնամու զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։
ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշեց, որ այս պահին էլ դեռ կրակոցներ լսվում են, բնակիչների մի մասը տարհանվել է, մի մասն էլ ապաստարաններում են:
Քրիստինա Մուշեղյան