Ահազանգ․ Երևանի N168 հիմնական դպրոցի ծնողները որոշել են ստորագրահավաք անցկացել և պահանջել գոնե հին գրքեր տրամադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ձախողած մրցույթների պատճառով գրքեր չեն տպվել։ 2023-2024 թվականի ուսումնական տարին մեկնարկեց տհաճ անակնկալներով և ուսումնական տարին արդեն 3 շաբաթ շարունակվում է առանց դասագրքերի։ Ծնողները, աշակերտները և ուսուցիչները դժգոհում են, իսկ նախարարությունը մի խնդիրը չլուծած հայտարարում է մեկ այլ մրցույթ՝ նոր դասագրքերի տպագրության համար։

ArmLur.am-ը ահազանգ է ստացել, որ Երևանի համար 168 հիմնական դպրոցի ծնողները որոշել են ստորագրահավաք անցկացել և պահանջել գոնե հին գրքեր տրամադրել։

Դպրոցի տնօրեն Գոհար Մելիք-Ստեփանյանը մեզ տեղեկացրեց, որ ինքը տեղյակ չէ որևէ ստորագրահավաքի մասին, իրեն նման դիմում չի տրվել, իսկ դասագրքերի հետ կապված խնդրի և դրա լուծումների մասով խնդրեց դիմել Երևանի քաղաքապետարանի իրավասու վարչություն:

Էմմա Միքայելյան




Լրահոս