ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական խաղաղապահ զորախումբը տարհանել է ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի ամենավտանգավոր շրջաններից տարհանել է ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչների (որոնցից 1049-ը՝ երեխաներ)։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ տարհանված բոլոր բնակիչներին տրամադրվում են ժամանակավոր կացարանի և տաք կերակուրի տեղեր։

Անհրաժեշտության դեպքում տուժածներին ցուցաբերվում է բժշկական օգնություն։ Բացի այդ, տուժած բնակիչներին օգնություն են ցուցաբերել հատուկ նշանակության բուժմիավորման բժիշկ-մասնագետները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Զինված ուժերը հրետանու և անօդաչու թռչող սարքերի միջոցով սկսել են գնդակոծել Ստեփանակերտի արվարձանները և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքները։ Պաշտոնական Բաքուն հայտարարեց «տեղական հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկի մասին՝ պնդելով, որ հարվածներ է հասցնում գերճշգրիտ զենքի կիրառմամբ միայն ռազմական թիրախներին։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս