ՖՈՏՈ. Կրակում ու արկակոծում են չորս կողմերից 450 կմ երկայնքով, իսկ Փաշինյանը չի կատարում իր պարտականությունները. Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Արցախում ցեղասպանություն է: Եթե 1915թ մարդկանց շարքով դաժանաբար սպանում էին, ապա հիմա օղակի մեջ են վերցրել ու բնաջնջում են:

Արցախցին ոչ կարող է մնալ իր բնօրրանում, ոչ կարող է փախչել. ճանապարհ չկա, գնալու տեղ չկա: Կրակում ու արկակոծում են չորս կողմերից 450 կմ երկայնքով և վերևից՝ անօդաչուներով, հրթիռներով, ավիահարվածներով…
Սա աղետ է, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում, էթնիկ զտում, որի վրա միջազգային հանրությունը աչք է փակում:
Իսկ Հայաստանի, ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հրաժարվում կատարել իր պարտականությունները, որոնք ամրագրված են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ (լուսանկարում):




Լրահոս