Լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանն այսօր ՝ մարտի 8 -ին, ներկայացրել է իր «Ախթամար» հավաքածուն:
Հավաքածուի նկարագրության մեջ դիզայները ներկայացրել է Ախթամարի լեգենդը:
Հեռվից երևացող լույսը լուսավորում էր Վանա լճի խավար ալիքները: Ամեն գիշեր նա լողալով գնում էր դեպի լույսը, որ շողում էր միայն իր համար: Նրա նուրբ ուրվագիծը երևաց հեռվում: Այնտեղ Թամարն էր սպասում իրեն: Թամարն ամեն գիշեր ուղորդում էր իր սիրուն: Ջրերը, որոնք նա հաղթահարում էր, սառն էին ու ահասարսուռ, և այն օրը, երբ Թամարի հայրը բացահայտեց նրանց գաղտնի հանդիպումների վայրը, նրան ուղղորդող լույսն այլևս չերևաց: Սև անհունությունը պարուրեց նրան, և խավար դատարկության մեջ նա արտաբերեց նրա անունը՝ «Ա՜խ, Թամար», և այդ խոսքերը սառեցին նրա շուրթերին:
Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը: