Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը համագործակցում է Ադրբեջանի հետ. ԵԽ-ում Հայաստանի հարցերով զեկուցող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը երեկվանից լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Թշնամու զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Ստեփանակերտին և մյուս քաղաքներին։ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով Արցախում մեծաթիվ զոհեր և վիրավորներ կան: Ադրբեջանն իր այս լայնամասշտաբ սադրանքը որակում է իբրև «պայքար ահաբեկչության» դեմ:

ArmLur.am-ը Արցախում ստեղծված այս իրավիճակի վերաբերյալ զրուցել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ։

-Պարո՛ն Կովաչև, երեկվանից Ադրբեջանն ահաբեկչական հարձակում է սկսել Արցախի դեմ, թիրախավորել է խաղաղ բնակիչներին, հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզները, կամ մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ինչպե՞ս կգնահատեք այս մասին, ի՞նչ քայլեր է անում միջազգային հանրությունը՝ այս ցեղասպանությունը կանխելու համար:

-Մենք պարաստվում ենք հայտարարություն տարածել և խստորեն դատապարտել Ադրբեջանի նախապես պլանավորված և անարդարացի հարձակումը Լեռնային Ղարաբաղի և այնտեղ բնակվող հայ բնակչության վրա, մենք կոչ ենք անում սանկցիաներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների դեմ:

-Պարո՛ն Կովաչև, այս ընթացքում շատ երկրներ և կազմակերպություններ են կոչերով հանդես եկել, բայց տեսնում ենք, որ Ադրբեջանն արհամարհում է միջազգային հանրության կոչերը և շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը, բացի կոչերից՝ ինչու՞ այլ քայլեր չեն ձեռնարկվում:

-Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը համագործակցում է Ադրբեջանի հետ և չի կատարում 2020 նոյեմբերի 9-ի համաձայնությամբ ստանձնած իր պարտավորությունները, Ռուսաստանը փորձում է ոչ միայն համագործակցել Ադրբեջանի հետ, այլ ապակայունացնել իրավիճակը նաև Հայաստանում: Սա շատ պարզ է մեզ համար, որ նրանք չեն ընդունում նոր ղեկավարությանը և փորձում են Հայաստանում իշխանության բերել պրոռուսական իշխանությունների, այս ամենի արդյունքում տուժում է ԼՂ-ն, սա ադրբեջանական, ռուսական և թուրքական համագործակցության արդյունք է:

Մենք մի քիչ հետո սկսելու ենք հատուկ քննարկում՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի մասով, մենք պատրաստում ենք քննարկել բոլոր հնարավոր քայլերը, որոնք մենք կարող ենք անել:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս