
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիային և այնտեղ ստեղծված իրավիճակին:
«ՌԴ խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ, անում են ամեն ինչ, որպեսզի պաշպանեն խաղաղ բնակչությանը: Հուսով եմ, որ կարող ենք հասնել ապաէսկալացիայի Ղարաբաղում և խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ հուն: Ռուսաստանը սերտ կապի մեջ է Ղարաբաղում հակամարտող բոլոր կողմերի՝ Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ»,- ասել է Պուտինը։